Live խաղավար

Evolution · Yerevan, Armenia

Company
Evolution
Work style
Onsite
Employment
Full Time
Location
Yerevan, Armenia
Published
2024-12-04
Source checked
2026-10-28
Listing source
SmartRecruiters Posting API

About this role

Company Description Evolution-ը հիմնադրվել է 2006թ․ և այսօր առցանց խաղերի նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է։ 20-ից ավելի քաղաքներում Evolution-ի գործունեությունն ապահովում են ավելի քան 80 ազգությունների շուրջ 20 000 աշխատակիցներ (EVOlutioneers): Ընկերությունը 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է: Job Description Աշխատանքի Նկարագիր` Կարիերան միջազգային ընկերությունում սկսելու հնարավորություն միշտ չի տրվում, առավել ևս՝ աշխատանքային փորձի բացակայությամբ։ #Evolution-ը այն վայրն է, որտեղից կարող եք սկսել Ձեր ուղին։ Որպես Օնլայն Խաղավար՝ Ձեր ճամփորդությունը մեզ հետ կսկսվի Էվոլյուշն Ակադեմիայում, որտեղ կսովորեք աշխատանքի հիմունքները, այնուհետ Ձեր բարձր կատարողականությամբ կփայլեք Երևանի մեր գերժամանակակից հեռարձակման ստուդիայում: Դուք աշխատելու եք մի միջավայրում, ուր Ձեր անհատականությունը առանցքային դեր պետք է խաղա, հատկապես՝ տեսախցիկի առջև կենդանի խաղեր վարելիս։ Ուղիղ հեռարձակմամբ` Դուք ողջունելու եք մասնակիցներին օնլայն խաղասեղանների շուրջ․ խաղացողները լինելու են համակարգիչներից, պլանշետներից և սմարթֆոններից այն կողմ: Համոզվելով, որ խաղի սկսելու համար բոլոր կանոնները պահպանված են, Դուք պտտելու եք գնդակը, բաժանելու եք քարտերը և հայտարարելու եք արդյունքները: Պարտականություններ` վարել խաղը` համաձայն էկրանին արտացոլված հրահանգների, հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրների մեր օգտատերերի հետ: Qualifications անգլերեն լեզվի լավ իմացություն, աշխատանքին դրական տրամադրվածություն, պատասխանատվություն և նվիրվածություն թե՛ աշխատանքի, թե՛ գործընկերների հանդեպ: Additional Information մրցակցային աշխատավարձ, բոնուսներ՝ կախված կատարողականից մեր կողմից վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում, մեր կողմից վճարվող ընդմիջման ժամանակահատված, անգլերենի անվճար դասընթացներ; մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր, աշխատանքային ճկուն գրաֆիկ, գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն, մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն, կարիերայի աճի հնարավորություն, նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտության բացակայություն, Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում պարգևավճարներ, թիմբիլդինգներ և կորպորատվ միջոցառումներ հանգստի և խաղային գոտիներ առողջության ապահովագրության փաթեթ, արտոնության քարտ:

Check the original listing

Confirm current requirements and eligibility with the source before applying.

Open original application · View source listing · Search more jobs

More active roles at this company